April 27

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

– Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է

թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ

կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

– Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

– Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ

ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս

ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

– Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել,

թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

– Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

– Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում` «Մյունխհաուզենի

արկածները»։ Կարդացե՛ք և ինքներդ դատե՛ք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից

ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր Մյունխհաուզենին:

Մյունխհաուզենը երկար քթով փուքրիկ ծերունի էր։ Նա շատ էր սիրում ծիծաղացնել մարդկանց։

  • Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան:

Ես նրան կնմանեցնեմ Հայր Բոնամիին։


Posted April 27, 2023 by Մկրտչյան Պարգև in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*