January 31

Pargev

Hello my name is Pargev. I am 7 years old. I am from Armenia. I live in Yerevan. I have a father, mother and sister. My father’s name is Samvel, my mother’s name is Kristina, my sister’s name is Ofelya. I like play football game with my sister and play on the computer. My best friend is Felix. He likes pizza.

January 28

Էմիլի արկածները

մաս 1-ին

 Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:

Continue reading
January 24

Лисичка-сестричка и серый волк

Жили-были дед и баба.Однажды дед пошёл за рыбой.Он вез домой целый воз рыб и по пути видит, лежит лисичка.Он подобрал лисичку и положил на воз и подумал, – Вот будет подарок жене! А лисичка стала выбрасывать из воза все рыбы и сама ушла.Когда он пришел домой, то увидел, что лиса исчезла, и понял, что она не была мертвой. А лисичка собрала всю разбросанную рыбу и начала есть. Потом приходит к ней волк и просит рыбу. Но лиса не дала и сказала,чтобы он сам наловил.-Иди на реку,опусти хвост в прорубь и подожди.Рыбка к тебе сама на хвость нацепится.Волк пошел на реку, опустил хвост в прорубь и ждал всю ночь.Волк устал, упал в реку и утонул.


January 24

Կախարդական դդումը

Կար, չկար, մի փոքրիկ դդում կար։ Նա աճել էր մի գեղեցիկ այգում, որտեղ կային շատ գեղեցիկ գույնզգույն ծաղիկներ։ Եվ ամեն օր դդումը նայում էր նրանց և շատ էր տխրում, որ ինքն էլ այդ ծաղիկներից մեկը չի՝ գեղեցիկ, հոտավետ։ Թիթեռներն էլ նրան չեին մոտենում, շուրջը պար չեին բռնում։ Նրա հետ ոչ մեկը չեր խոսում։ Եվ այդպես անցավ ամառը, դդումը մեծացավ կլորացավ, դարձավ հսկա դդում։ Բայց նրա հետ միևնույնն է ոչ մեկ չեր շփվում, քանի որ նա ոչ մեկին նման չեր՝ հսկա էր և կլոր։ Բայց արի ու տես, մի օր նրան նկատեց մի բարի փերի և իր փայտիկի օգնությամբ դդումը վերածեց մի գեղեցիկ կառքի, որով էլ մի շատ բարի աղջիկ գնաց պալատ՝ պարահանդեսի։

January 23

Խոսող ձուկը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։

Continue reading
January 22

Դդմախնդիր

  1. Ղափամա պատրաստելու համար 3-1 դասարանը բերեց 12 դդում, 3-2 դասարանը՝ 3 անգամ ավել, իսկ 3-3 դասարանը 10-ով ավել, քան երկու դասարանը միասին։ Որքա՞ն դդում բերեց 3-3 դասարանը։

Լուծում

Պատասխան

2. Երեք արկղերում միասին կար 54 դդում։ Այգեպանը ավելացրեց 18 հատ և արկղերի դդումները հավասար բաժանեց։ Քա՞նի դդում կար յուրաքանչյուր արկղում։

Լուծում

Պատասխան

3. Դասարանում դդումի վրա նկարելու համար աշակերտները պետք է բերեյին 2-ական դդում։ Ընդհանուր քա՞նի դդում բերեցին աշակերտները, եթե նրանց թիվը 28 էր։

Լուծում

Պատասխան

January 16

Մարդու Զգայարանները

Զգայարանների օգնությամբ մարդը ստանում է տարատեսակ տեղեկություններ շրջակա միջավայրի մասին: Մեր զգայարանները 5-ն են՝ աչքերը, ականջները, քիթը, բերանը և մաշկը։

Զգայարաններ – Նազելի Տեր-Պետրոսյան

Յուրաքանչյուր զգայարան ապահովում է միայն որոշակի գրգիռների ընկալումը: Տեսողության զգայարանը աչքն է, լսողությանը՝ ականջը, հոտառությանը՝ քիթը, համի զգայարանները լեզվի վրա տեղադրված համային ընկալիչներն են, շոշափման զգացողությունն իրականանում է մաշկի միջոցով:
Զգացողության օրգանները հնարավորություն են տալիս ընկալել շրջակա միջավայրի առարկաներն ու տարբերել դրանց հիմնական բնույթը, ձևը, գույնը, ջերմաստիճանը, կոշտությունը, հոտը, համը և այլն: