April 25

Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը: Տղան վարդը ձեռքից գցեց և հեռացավ, վարդն էլ առանց ջրի թորշնեց։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. կարմիր վարդ

բ. սիրուն վարդ

գ. փշոտ վարդ

դ. քնքուշ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:


Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Ես կընտրեմ կնաչ գույնը, որովհետև գործողությունը տեղի է ունենում դաշտում։

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

Վարդերը փշեր ունեն,որ պաշտպանվեն։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:

Փշերը վարդեր ունեն, որ քնքուշ ու գեղեցիկ լինել։


Posted April 25, 2023 by Մկրտչյան Պարգև in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*