November 27

Գորգի տակ


Դոնալդ Բիսեթ


Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել: Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց.Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ: Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք: Ես երևակայական վագր եմ: Ես երևակայական ձի եմ: Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն: Գորգի տակ,-պատասխանեց ձին,-չէ՞ որ խոտն էլ է երևակայական: Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին: Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան: Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ
կամաց դրեց գորգի տակ: Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում:

Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ: Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց. Խոտով բրդուճ: Շեյլան չհավատաց ականջներին: Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում: Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ. Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է: Եղավ,-ասաց Շեյլան: Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո
երկուսով կրկին հայտնվեցին: Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան: Մտածեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ: Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին: Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է: Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց համար հովանոց նկարեց: Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր: Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա գլխում մի միտք ծնվեց. «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»,: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց, զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ: Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին: Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան: Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից խռմփոցի ձայն էր լսվում:

Continue reading
November 27

Մոռացված ծննդյան օրը

Рисунки слонов для срисовки (72 фото) ✏


Դոնալդ Բիսեթ


Կար-չկար աշխարհում մի մեծ փիղ կար։ Նա ապրում էր Ուիփսնեյդյան
կենդանաբանական այգում իր կնոջ ու ձագի հետ, որի անունը Յալմար էր։
Փիղ հայրիկը շատ մեծ էր։ Փիղ մայրիկն էլ էր մեծ։ Եվ նույնիսկ Յալմարին
ոչ ոք չէր կարող ասել, թե փոքր է։ Փղերը փոքրիկ չեն լինում։ Մի գեղեցիկ
օր էլ Փիղ մայրիկը և Փիղ ձագուկը տեսան, որ Փիղ հայրիկը կանգնած է
գլխի վրա։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Փիղ մայրիկը։
— Ուզում եմ մի բան հիշել,— պատասխանեց Փիղ հայրիկը։
— Ի՞նչ ես ուզում հիշել։
— Եթե իմանայի,— պատասխանեց Փիղ հայրիկը, այսպես չէի տանջվի։
Ճի՞շտ է, թանկագինս։
— Յալմար,— ասաց Փիղ մայրիկը։— Շուտ վազիր ու գտիր այն, ինչ
մոռացել է հայրիկը։
Ու Յալմարը վազեց նախ ճանապարհով, հետո բարձրացավ բամբուկների
պուրակի մոտի բլրակը ու նստեց մի քիչ շունչ առնելու և նայելու համար,
թե ինչպես են ամպերը երկնքում բռնոցի խաղում։
Հանկարծ նրա ականջով ընկավ ինչ-որ մեկի լացի ձայնը։ Լալիս էին շատ
մոտիկ մի տեղ, թեև Յալմարը չէր տեսնում, թե ով է։
Ուստի նա ասաց․
— Մի լա… Ուզո՞ւմ ես, օգնեմ քեզ։
Լացը դադարեց։
— Դու ո՞վ ես,— հարցրեց Յալմարը։
— Մոռացված ծննդյան օրը։ Եվ չգիտեմ, թե ումն եմ։
— Վա՛յ,— ասաց Յալմարը։— Ա՜յ քեզ բան։ Իսկ տոնական տորթ ունե՞ս։
— Իհարկե։ Առանց տորթի՝ ի՞նչ ծննդյան օր։ Իմ տորթի վրա վեց հատ մոմ


կա։ Ուրեմն, այսօր լրանում է ինչ-որ մեկի վեց տարին։
«Ինչ լավ է, երբ վեց տարեկան ես,— մտածեց Յալմարը։— Շատ լավ է։
Գրեթե այնքան լավ, որքան՝ յոթը։ Հինգ տարին էլ վատ չէ, այսինքն՝ չորսն
էլ՝ ոչինչ։ Բայց եթե ութ տարեկան ես… երբ ութ տարեկան ես, ուրեմն,
արդեն կիսով չափ մեծահասակ ես։ Բայց, թերևս, ամենից լավն այն է, երբ
վեց տարեկան ես»։
— Ափսո՜ս, շա՛տ ափսոս,— ասաց նա։— Բայց քեզ օգնել չեմ կարող։ Ես
ուղղակի չգիտեմ, թե ով է մոռացել իր ծննդյան օրը։
Ու Յալմարը տուն շտապեց։ Երբ ներս մտավ, Փիղ հայրիկը արդեն ոչ թե
գլխի վրա էր կանգնած, այլ սեղանի մոտ նստած՝ ճաշում էր։
— Հիշեցի,— ասաց Փիղ հայրիկը։— Ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր
լինելու, կամ վաղը, կամ այսօր։ Այդպես էլ գիտեի։
— Ի՞նչը այսօր,— հարցրեց Յալմարը։
— Որ այսօր քո ծննդյան օրն է,— ասաց Փիղ մայրիկը, մտնելով սենյակ։—
Այսօր դու լրացրիր քո վեց տարին։
Յալմարը շատ հուզվեց ու ետ վազեց դեպի բամբուկների պուրակի մոտ
գտնվող բլրակը։
— Լսիր,— գոչեց նա։— Պարզվում է, որ դու ԻՄ ծննդյան օրն ես։ Այսօր
լրանում է իմ վեց տարին։
— Ուռա՜,— գոչեց մոռացված ծննդյան օրը։— Ուռա, Ուռա, Ուռա։
Երեկոյան թեյելիս, Յալմարը մի տոնական տորթ ստացավ՝ վրան էլ վեց
մոմ։ Նա կնճիթը ձգեց ու միանգամից փչեց-մարեց բոլոր մոմերը։
«Ինչ լա՜վ է,— մտածեց նա։— Շատ լավ է, երբ վեց տարեկան ես»։

Continue reading
November 26

Երեք արջի հեքիաթը

Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։

Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։

Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։

Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը,

մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։

Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։

Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։

Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է փոքր ամանի ապուրը համով է։

Ուզում է նստի՝ տեսնում է երեք աթոռ` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին՝ տեսնում է անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։

Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։

Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։

Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։

Պառկում է մեծ մահճակալի վրա՝ տեսնում է շատ է լեն։ Միջակի վրա է պառկում՝ տեսնում է շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է հենց իրենն է որ կա, ու քնում է։

Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծըմըրում է.

— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։

Հերը նայում է իր աթոռին ու գոռում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծըմըրում է.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։ Մտնում են մյուս սենյակը։

Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։ Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնի վրա ու տրորել։ Քոթոթն է նայում իր անկողնին ու ծըմըրում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնում։

Հանկարծ աղջկանը նկատում է ու էնպես ճղղում, կարծես թե մորթում էին իրեն։

— Էս ո՞վ է… գտել եմ… հրես բռնեցեք… վայ… վայ… բռնեցեք։

Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու էս բոլորը երազ է եղել։

Continue reading
November 24

Հացի փշուրի մասին ավանդապատումը

Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուր էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերը հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել:

Ասում են՝ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել ընկած: Եվ ահա թե ինչու են դա ասում:

Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համարանտեսանելի մի հրշետակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնանտակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար  ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:

November 21

Առասպել լավաշի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես

ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Continue reading
November 20

In, on, under, by

1. There’s a car under the chair.2. There are books on the bookshelf.
3. There’s a computer on the table.4. There’s a book in the drawer. 
5. There’s a ball on the chair.6. There’s a toy under the wardrobe.
7. There’s a teddy bear in the drawer.8. There’s skateboard under the bed.

Read the text.

It is a sunny day. There are a lot of people at the zoo. Mike and
Jane are at the zoo, too. They are with their mother and father.
They are watching the animals. The lion is sleeping, the monkey
is eating a banana, the bears are playing, the kangaroo is
jumping. They are very funny. Mike and Jane like animals. They
go to the zoo at weekends.

Write out the new words and make up sentence

The monkey are very funny.

Fill in on, at, in.

  1. Ted and Jane play on the carpet.
  2. John’s mother works in school.
  3. Pupils sit on the benches and
    chat after classes.
  4. Mary is good at English.
  5. Children play outdoors in
    summer.
November 16

«Ճանճը»

Ա Խնկոյան

Խոնարհ ու հեզ                               
Մի հոգնած եզ,
Արորն ուսին,                                               
Ճանճը պոզին
Մի իրիկուն
Գալիս էր տուն:

Մին էլ ճամփին
Մի ուրիշ ճանճ
Հենց նստածին
Ասաց. – Տո՛, մա՛նչ,
Էս եզան հետ
Որտեղի՞ց էդ:

Քիթը տնկած
Ճանճը ասաց.
— Մենք որտեղի՞ց.
Վարում էինք,
Վարատեղից:

խոնարհ — լսող, ենթարկվող, հնազանդ
հեզ — խելոք, հանգիստ, մեղմ, խոնարհ
արոր — հող վարելու գյուղատնտեսական գործիք
մանչ — տղա
վարատեղ — արտ, վարելու տեղ

  1. Շարունակիր  բլոգում պատմել առակը ։

Մի հոգնած եզ վարատեղից տուն էր գալիս: Պոզին մի ճանճ էր նստած: Ճանապարհին մեկ ուրիշ ճաճն հարցրեց, թե որտեղից են նրանք գալիս։ Պոզին նստած ճանճն էլ գոռոզաբար ասաց,որ իրենք վարելու տեղից են գալիս։

November 14

The verb to be

1.Write as in the example
long form

1. It is a doll.
2. They are dancers.
3. Hi is a teacher.
4. We are  girls.
5. I am Tony.
6. She is a singer.

short form

1. It’s a doll.
2. They aren’t dancers.
3. Hi isn’t a teacher.
4. We aren’t girls.
5. I’m not Tony.
6. She isn’t a singer.

Continue reading
November 14

Բադեր

Բադերը ջրլող թռչուններ են: Հայտնի են 147 տեսակի բադեր, իսկ Հայաստանում կան 29 տեսակի բադեր՝ լայնակտուց բադ, կարմիր բադ, կռնչան բադ, մեծ սղոցակտուց բադ, մոխրագույն բադ, սպիտակագլուխ բադ, խայտաբադ, կարապներ, սուզաբադեր, տուրպաններ: Բադերը փոքրամարմին են, մինչև 5 կգ կարող են կշռել: Պարանոցը և ոտքերը կարճ են: Ոտքերը ծածկված են թեփուկներով: Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք: Բադերի տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն: 27 Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ՝ ծառերի փչակներում, թփերի վրա: Դնում են 5-12 ձու, թուխս են նստում գարնան վերջին և ամռան սկզբին: Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով: Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը: Ընտանի բադերը սերում են վայրի՝ կռնչան բադից, որը մտնում է իսկական կամ ազնիվ բադերի խմբի մեջ: Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ: Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով: Նրանք արագ են մեծանում և 70 օրվա ընթացքում հասնում են մինչև 3-4 կգ-ի:

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

ջրլող – ջրում լողացող

կռնչան – կռինչ արձակող

թուխս – ձվերի վրա նստելու և ձագ հանելու վիճակը

անողնաշարավոր – ողնաշար չունեցող փոքր կենդանիներ

November 11

Մաթեմատիկական խնդիրներ

  1. Թթու պատրաստելու համար Պարգևը օգտագործեց 20կգ բանջարեղեն, քույրիկը՝ 3 անգամ ավել, իսկ մայրիկը՝ 2 անգամ քիչ։ Երեքով միասին որքա՞ն բանջարեղեն օգտագործեցին։

Լուծում՝

Պատասխան՝

2. 3-3 դասարանը թթվի համար օգտագործեց՝ 10կգ կաղամբ, 6կգ վարունգ, 4կգ լոլիկ, 3կգ գազար, 2կգ բազուկ, իսկ 3-2 դասարանը օգտագործեց 3 անգամ ավել։ Ընհանուր քանի՞ կիլոգրամ բանջարեղեն օգտագործեցին երկու դասարանները միասին։

Լուծում՝

Պատասխան՝

3. Թթու պատրաստելու համար անհրաժեշտ է 5կգ վարունգ, 6կգ կաղամբ, 2կգ գազար և 3կգ լոլիկ։ Որքա՞ն գումար ծախսեց մայրիկը, եթե վարունգի 1կգ-ը արժե 600դր, կաղամբինը՝ 200դր, գազարինը՝ 300դր, լոլիկինը՝ 400։

Լուծում՝

Պատասխան՝