Կաքավ
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:
Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.
– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:
Կաքավը լռեց:
Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում:
Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.
Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:
Արծիվն ասաց՝ թող երգի՛:
Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.
– Կըղա՜, կըղա՜:
Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.
– Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:
Հարցեր և առաջադրանքներ
1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).
ականջ չունենալ – երաժշտական լսողություն չունենալ
գանգատ անել – գանգատվել, բողոքել
երգի հետ գլուխ չունենալ – երգ չսիրել
խնդիրքի գնալ – ինչ-որ բան խնդրել
2. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:
3. Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
4. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:
Կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:
5. Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
Արտերի ու հասկերի։
6. Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:
ԻՆձ թվում է շատ տխուր և լուռ կլինի։
7. Նամակ գրի՛ր արծիվ արքային:
Բարև Արծիվ արքա, քեզ գրում է Պարգևը։ Ես խնդրում եմ թույլ տաս Կաքավին, որ նա երգի, թե չե արտերը կխռովեն և մեզ ցորեն չեն տա ու մենք քաղցած կմնանք։
«Ամենից լավ տունը» Հովհաննես Թումանյան
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Հարցեր և առաջադրանքներ
- Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:
Տղան անհանգիստ էր, իսկ մայրը բարի ու սիրող։
- Ի՞նչ երազանք ուներ տղան:
Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
- Նկարագրի՛ր տղայի խրճիթը:
Մի գորշ, հին խրճիթ, որը գտնվում էր գետի եզերքին ծառերի տակին։
- Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛ր բլոգումդ:
Ես մեր տունը շատ եմ սիրում։ Այն գտնվում է հինգ հարկանի քարե շենքի առաջին հարկում։ Մեր տունը շատ լուսավոր և մեծ է։
5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:
«Իմ օրը Ապարանի ջրամբարում»
Համո Սահյան ԱՇՈւՆ
ԱՐԵՎ
Ամեն օր Արևը դուրս է գալիս, լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն էլ լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է։ Նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և առանց օդի: Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել: Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
- Գրի՛ր հոմանիշ բառեր.
Արեգակ- արև
ջերմություն- տաքություն
խավար- մութ
- Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում.
Լուսին, աստղեր
- Լուսինը երկնքում ի՞նչ է անում.
Լուսինը անդրադարձնում է արեգակի լույսը։
- Աստղերը երկնքում ի՞նչ են անում.
Գիշերը լուսավորում են։
- Շարունակի՛ր.
Իրականում մեր երկրագունդ ը պտտվում է Արևի շուրջը։
Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում:
Կոմիտաս «Աշուն օր»
My friend
Աշուն օր
(հատված)
Կոմիտաս
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հարցեր և առաջադրանքներ
1.Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
Դեղին տերև
սև ամպ
սառը օդ
պայծառ եղանակ
հաճելի օր
3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը:
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը կամ նկարի՛ր:
Աշունը մեր դպրոցի բակում շատ գեղեցիկ է սկսում։ Կամաց-կամաց սկսում են դեղնել և կարմրել տերևները։ Ծառերը աստիճանաբար ազատվում են տերևներից։