February 28

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Continue reading
February 20

Թումանյանական խնդիրներ

Առաջին օրը Աղվեսը տարավ 5 Կկվի ձագ, երկրորդ օրը 3-ով ավել, իսկ երրորդ օրը՝ 3 անգամ ավել քան երկրորդ օրը։ Որքան ձագ տարավ Աղվեսը երեք օրը միասին։

Լուծում՝

Պատասխան՝

չարի վերջ mp3

Առաջին ամիսը Շունն իր գդակի հետևից գնաց 8 անգամ, երկրորդ ամիսը այցելեց Կատվին 9 անգամ։ Երկու ամսում քանի անգամ գնաց Կատվի տուն։

Լուծում՝

Պատասխան՝

February 20

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

Continue reading
February 14

Տերն ու ծառան

Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Continue reading
February 9

Лиса и журавлы

лиса,слово дебока, кака?- хитпар лиса,

жупаблы-малыъик-какой?-худой журавлй

пир-слово малыкик-какой?-веселый пир

каша-слово девока-какая?-полезная каша

гоубчик-кто? цлово малычик -какой?-милый-голубчики

нос-что-слово малы чик?-какой-маленький-наси

лисица-кто?-слова девочка-какая?-

February 8

Անխելք մարդը

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

Continue reading