April 18

Երկու այծ

Երկու այծ Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա: Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար: 3 – Դու ետ գնա, որ ես անց կենամ, – ասաց մեկը: – Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, – պատասխանեց մյուսը: – Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա: – Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես: Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

1.Ո՞վքեր չէին կարողանում անցնել կամուրջով:

Երկու այծ Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա։

2.Ի՞նչ եղավ երբ այծերը ճակատ ճակատ իրար վրա եկան:

Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար:

3.Ե՞րբ այծերը իրար ճակատ ճակատ եկան և խփեցին իրար:

Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:


Posted April 18, 2024 by Մկրտչյան Պարգև in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*