February 12

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

 1. Գտի՛ր հետևյալ բառերի

Ա. Հոմանիշները

 մանուկ – երեխա

 դալար – մատղաշ

Բ. հականիշները

ժիր – տրտում

պաղ – տաք

2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:

— Ես էն սարեն կուգամ մըթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։

Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։


— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

3. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:


Posted February 12, 2023 by Մկրտչյան Պարգև in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*