January 24

Կախարդական դդումը

Կար, չկար, մի փոքրիկ դդում կար։ Նա աճել էր մի գեղեցիկ այգում, որտեղ կային շատ գեղեցիկ գույնզգույն ծաղիկներ։ Եվ ամեն օր դդումը նայում էր նրանց և շատ էր տխրում, որ ինքն էլ այդ ծաղիկներից մեկը չի՝ գեղեցիկ, հոտավետ։ Թիթեռներն էլ նրան չեին մոտենում, շուրջը պար չեին բռնում։ Նրա հետ ոչ մեկը չեր խոսում։ Եվ այդպես անցավ ամառը, դդումը մեծացավ կլորացավ, դարձավ հսկա դդում։ Բայց նրա հետ միևնույնն է ոչ մեկ չեր շփվում, քանի որ նա ոչ մեկին նման չեր՝ հսկա էր և կլոր։ Բայց արի ու տես, մի օր նրան նկատեց մի բարի փերի և իր փայտիկի օգնությամբ դդումը վերածեց մի գեղեցիկ կառքի, որով էլ մի շատ բարի աղջիկ գնաց պալատ՝ պարահանդեսի։


Posted January 24, 2023 by Մկրտչյան Պարգև in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*