January 15

Հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Continue reading
January 12

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ»

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:

Continue reading
January 11

Բրեմենյան երաժիշտները

Մենք գնացել էինք Պատանի հանդիսատեսի թատրոն <<Բրեմենյան երաժիշտներ>> ներկայացումը դիտելու։ Ես շատ հավանեցի ներկայացումը։ Դեռ վաղուց դիտել էի <<Բրեմենյան երաժիշտներ>> մուլտֆիլմը, բայց ներկայացումը դիտում էի առաջին անգամ։ Երաժշտությունը շատ դուրս եկավ։ Հավանեցի երաժիշտների, շան, աքլորի թաքավորի կերպարները։

January 8

Ամանորն իմ ընտանիքում

Այս տարի ամանորը ընտանիքով որոշեցինք անցկացնել Ենոքավանում։ Ես այնտեղ առաջին անգամն էի և ինձ շատ դուր եկավ։ Մեր հանգստյան տունը գտնվում էր շատ բարձր լեռան վրա։ Ինձ համար շատ հետաքրքիր և ուրախ օրեր էին, որովհետև լողում էի լողավազանում, ձի էի քշում և զբոսնում էի ծնողներիս հետ։ Ստվերում մի քիչ ձյուն կար և ես քույրիկիս հետ հասցրեցի ձյունով էլ խաղալ։ Երեկոյան էլ խարույկ էին վառում և մենք հավաքվում էինք խարույկի շուրջը և բացօթյա ֆիլմ դիտում։ Այնտեղի տոնածառը զարդարել էին չորացրած նարինջներով և կոնֆետներով։ Ինձ շատ դուր եկավ մեր Ամանորյա արձակուրդը։

Իսկական եղևնին դարձել է տոնածառ

Continue reading