April 13

Գրադարանում (մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։ 

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային,

միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։

Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

  • Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

  • Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
  • Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։
  • Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Բոլորը,- ասաց Լայոնելը։
  • Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։ – Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։
  • Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։
  • Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։
  • Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
  • Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։
  • Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։ – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։
  • Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
  • Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:

Գրադարանում կարևոր է պահպանել լռություն։

  • Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:

Լայոնելը գրքեր էր որոնում, ինկ Յուլիսեսը մարդկանց։

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:

Ծեր գրադարանավարուհու անունը Գալահեր էր։Չնայած,որ չէր կարելի գրադարանում բարձր խոսել,նա բարձրաձայն տղաներին հարցրեց, թե ի՞նչ  է հարկավոր։Գրադարանավարուհին տղաներին ասաց,որ նրանք եթե կարդալ չգիտեն կարող են գրքերի էջերը թերթեն և նայեն նկարները։

  • Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Իմ կարծիքով գրքերը գիտելիքներ ձեռք բերելու համար են։

  • Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:
  • Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը: 

Դոնալդ Բիսեթի հեքիաթները, Հովհանես Թումանյանի հեքիաթները, Ջաննի Ռոդարի հեքիաթները, Ալան Ալեքսանդր Միլնի Վիննի Թուխը։

  • Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

Անտուան Դը Սենտ Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանը

Դոնալդ Բիսեթի հեքիաթները


Posted April 13, 2023 by Մկրտչյան Պարգև in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*