March 21

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:

_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:


Մարդիկ թոթվում* էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան* հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս Ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»: Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ Ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Թոթվել-թափ տալ

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Որովհետև նա բոլոր հարցերը թարս էր հասկանում։

  • Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Տնային առաջադրանքներ կատարելը։

4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

      Դարակները սեղան ունեն ,որ կարողանանք մեջը իրեր տեղադրենք։

բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

       Պոչը ձուկ ունի , որ լողա։

գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

     Բեղերը կատու ունեն, որ զգան արտաքին աշխարհը։

դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

      Ամպերը նամակ չեն գրում, որ չթռչվեն։

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

      Մորուքը դեմք ունի, որ թաքնվի։

5. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Հարցասիրություն-հարցազրույց

Նամականիշ- նամակագրություն

Հայտնագործություն-հայտնաբերել

Ուսումնասիրել-ուսումնարաան

6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

Սովորական

Թարս

Ինչուիկ

7. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր:

Օրինակ՝ կատու – սև կատու

Շուն-հավատարիմ շուն

Մարդ – բարի մարդ

Մեքենա – սպիտակ մեքենա

Ծաղիկ – գեղեցիկ ծաղիկ

Գիրք – հետաքրքիր գիրք

Աթոռ – փայտե աթոռ


Posted March 21, 2023 by Մկրտչյան Պարգև in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*