March 16

Ձնծաղիկ

Սառը ձյունի սառը գրկում

Մի ծաղիկ է ծլում, ծաղկում՝

Թևերը՝ նուրբ ու սպիտակ,                                                

Աչիկները՝ բաց կապուտակ:

Ձյուն ու ծաղի՞կ…

Ա՜յ քեզ զարմանք,

Ձյուն ու ծաղիկ

Ունեն մի կյանք:

Դա ձմեռվա

Նուրբ ծաղիկն է,

Ձյունից ծնված

Ձնծաղիկն է:

Հարցեր և առաջադրանքներ                                            

  1. Ըստ բանաստեղծության՝  ձնծաղիկը որտե՞ղ է ծլում,  ծաղկում: Նշի՛ր այդ տողերը:
  2. Ըստ բանաստեղծության՝ ինչպիսի՞ն են  ձնծաղիկի թևերը: Նշի՛ր այդ տողերը:
  • Ինչի՞ համար են ծաղիկները: Ծաղիկները կերակրում են մեղուներին, թիթեռներին և շատ միջատների։
  • Ի՞նչ ծաղիկներ գիտես, թվարկի՛ր:
Միավանկ բառերԵրկվանկ բառերԵռավանկ բառերՔառավանկ բառեր
 վարդ մեխակ անեմոն անգելիկա
  կալլա կասիա բեգոնիա
 կակաչ երեքնուկ պետունիա
  իրիս ֆրեզիա մագնոլիա
  նարդոս միմոզա 


Posted March 16, 2023 by Մկրտչյան Պարգև in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*