October 31

Մուկն ու ձուն

Ստեփան Զորյան


Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի
խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի
բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը
բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի,ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր։
  2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի:

  • Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

-Լսի՛ր, զգույշ տար ինձ, հանկարծ չգցես։

  • Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

-Ու՜խ, այսօր մի կուշտ կուտենք։

  • Ինչպե՞ս է կոչվում.
    բառերի մառանը — բառարան
    գրքերի մառանը — գրադարան
    նկարների մառանը — պատկերասրահ
  • Շարունակի՛ր.
    Մկների երկիրը կոչվում է Մկստան:
    Վախկոտների երկիրը կոչվում է Վախկոտստան։
    Կաղամբների երկիրը կոչվում է Կաղամբստան։
    Ծիծաղների երկիրը կոչվում է Ծիծաղստան։
  • Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին
    պատասխանող բառերը:


Ձուն ընկավ պատի անցքի մեջ:

Ձուն ընկավ։

Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի:

Մուկը թեքվեց։

Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց։

Մուկը գրկեց։


Posted October 31, 2022 by Մկրտչյան Պարգև in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*