October 22

Մկների ժողովը

Մկների ժողովը
Աթաբեկ Խնկոյան
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,

Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.

Ալո դո´ւ:

Ալո՞ն տանի:

Բալո դո´ւ :

Բալո՞ն կախէ:

Չստո, դո´ւ:

Չստոն կաղ է :

Մստո, դո´ւ:

Մստոն կարճ է:

Փստո, դո´ւ:

Էդ էլ խի՞ղճ է:

Համբո, դո´ւ:

Ես տկար եմ:

Չամբո, դո´ւ:

Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:

Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:

Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:

Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Հարցեր և առաջադրանքներ

1․Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:
Լկստան — երես առած
գզիր — կատարածու
ահել — ծեր
ջոկ — առանձին
հնարք — ճար
կողակից — կողքը ապրող
անոթի — սոված
զուլում — աղետ
տկար — հիվանդ, վատառողջ
հանդուգն — համարձակ
պոչը քաշել — հեռանալ գնալ

2․Փորձի՛ր ինքդ բացատրել։
սովն է չոքել դռանը — սոված լինել
ցավն էլ ունի իր դեղը — ամեն խնդիր կարելի է լուծել
չոր գանգ —անխելք, հիմար

3Կատվի մասին պատմի՛ր։

Իմ կարծիքով կատուն խլացի էր, քանի որ տեղավորվել էր մառանում և հանգիստ սպասում էր, թե երբ մկները կգան սնվելու, որ ուտեր:

5․Կատուն ամեն ինչ լսել էր և գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ
ժողովի մասին։

Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, որ ինձանից ազատվեն, բայց նրանց դա չհաջողվեց՝ նրանք բոլորը վախկոտ են:


Posted October 22, 2022 by Մկրտչյան Պարգև in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*